ԵԽ պատգամավորը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը համարում է Հայոց ցեղասպանության շարունակություն
20 Սեպտեմբերի 2023, 19:55
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել։ Այս մասին հայտնել է ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:
«Ամեն ինչ սկսվել է որպես ցեղասպանություն 1915 թ․-ին թուրքերի կողմից, և շարունակվում է այսօր որպես ցեղասպանություն և էթնիկ զտում պարոն Ալիևի կողմից, որը պարոն Էրդողանի մտերիմ գործընկերն է։ Ցավոք, նա նաև Եվրոպական միության մտերիմ գործընկերն է։ Վերջերս տիկին ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ պարոն Ալիևը և Ադրբեջանը հուսալի գործընկեր են, քանի որ մենք կուրացած ենք, քանի որ մենք ցանկանում ենք բնական գազ գնել Ադրբեջանից և հեռանալ Ռուսաստանից», — նշել է պատգամավորը։
Գիորգիուն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը հարձակման ենթարկվեցին այն ժամանակ, երբ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համատեղ զորավարժություններ էին ընթանում։