Վաշինգտոնը հավատում է` Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Վեդանտ Պատել

16 Մայիսի 2023, 10:41

Կարծիք

ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր:

Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Պատելը: