Կոռնիձորում իրականացվում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
24 Սեպտեմբերի 2023, 18:20
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնել է․
«Սեպտեմբերի 24-ից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում, ինչպես նաև կարիքների նախնական գնահատում՝ պատկան գերատեսչություններին այդ տեղեկատվությունը ըստ անհրաժեշտության փոխանցելու նպատակով։
Ծառայությունն այս գործընթացում համագործակցում է պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ Նշված գործընթացի կազմակերպման նպատակով բոլոր նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են պատշաճ կերպով»։