Ձորագյուղում կապաստանեն Արցախից տեղահանված ընտանիքներ

25 Սեպտեմբերի 2023, 00:45

Քաղաքականություն

Ձորագյուղի համայնքապետարանը դիմել է բնակիչներին․

«Հարգելի համագյուղացիներ, մոտակա ժամերի ընթացքում սպասվում է Արցախից ընտանիքների ժամանումը նաև մեր բնակավայր: Նրանց կեցության նվազագույն պայմաններն ապահովելու համար կա ձեր օգնության կարիքը: Ովքեր կարող են տրամադրել մահճակալ, անկողնային պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր, խնդրում ենք դիմել Ձորագյուղի վարչական կենտրոն»: