ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին անվճար վառելիք կտրամադրվի

25 Սեպտեմբերի 2023, 11:20

Քաղաքականություն

ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:

«Կոչ ենք անում զերծ մնալ բռնության, անկարգապահության դրսևորումներից, հավատարիմ մնալ արցախցիներին հատուկ օրինապաշտությանը»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։