Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսված է Ստեփանակերտում

25 Սեպտեմբերի 2023, 19:11

Քաղաքականություն

Իվանյանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ ադրբեջանական կողմի  տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Արցախի ներկայացուցիչների հետ առաջիկա օրերի ևս մեկ հանդիպում է կայանալու։

Այն կազմակերպվելու է Ստեփանակերտում։ Ադրբեջանական կողմից մասնակցելու է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։