Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիրը․ «Գազպրոմ Արմենիա»

06 Հոկտեմբերի 2023, 00:50

Քաղաքականություն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ անցած չորս օրերի ընթացքում  Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284 ընտանիքի հետ՝ վեց ամիս ժամկետով: Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր: