ՀԱՊԿ-ը լիովին պատրաստ էր Հայաստան ուղարկելու դիտորդական առաքելություն. Գալուզին

09 Հոկտեմբերի 2023, 12:38

Քաղաքականություն

Հավատարիմ մնալով իրենց դաշնակցային պարտավորություններին, ՀԱՊԿ անդամները լիովին պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը տեղակայվելու դեպքում, լուրջ կայունացնող գործոն կծառայեր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայկական և ադրբեջանական կողմերը ի սկզբանե պետք է իրականացնեն այն, ինչ պայմանավորվել են 2020 թվականի նոյեմբերին։ Այն է՝ սահմանների սահմանազատում և սահմանազատում»,- ասել է նա։

Ըստ Գալուզինի, Հայաստան եկած ԵՄ դիտորդները հետախուզական գործունեությամբ են զբաղված.

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, հավատարիմ լինելով իրենց դաշնակցային պարտավորություններին, ՀԱՊԿ անդամները լիովին պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը տեղակայվելու դեպքում, հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում ավելի լուրջ կայունացնող գործոն կծառայեր, քան այն, որ պաշտոնական Երևանը իր տարածք է հրավիրել Եվրամիության, այսպես կոչված, դիտորդական առաքելությանը, որը, մեր՝ բավականին հավաստի տվյալներով, զբաղվում է միայն հետախուզական գործունեությամբ»,- ընդգծել է ռուս պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հատուկ դաշնակցային հարաբերությունների առկայությունը մեծապես որոշում է Ռուսաստանի՝ որպես պատասխանատու միջնորդի հատուկ դերը։

«2020 թվականի աշնանը, Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անմիջական դերակատարմամբ ձեռք բերվեց հրադադար, այնուհետև եռակողմ հիմքի վրա մշակվեցին խաղաղ կարգավորման եղանակներ, իսկ այս տարվա սեպտեմբերին ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ ձեռք է բերվել ռազմական գործողությունների դադարեցում և բանակցություններ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ իրավիճակի հետագա կարգավորման եղանակների շուրջ։

Այնպես որ, ես այստեղ հակասություն չեմ տեսնում։ Եվ մենք կրկին պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական դերը՝ եռակողմ պայմանավորվածություններին լիովին համապատասխան»,- եզրափակել է Գալուզինը։

Հիմա եթերում