Ադելիա Պետրոսյանը պատմել է գեղասահքում իր ուղին սկսելու մասին

14 Հոկտեմբերի 2023, 00:05

Մշակույթ

Հայազգի ռուս գեղասահորդուհի, 2023 թվականին Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող Ադելիա Պետրոսյանը պատմել է գեղասահքում իր ճանապարհորդության մեկնարկի մասին:

«Ես՝ ինքս, երկու տարեկանում խնդրեցի, որ ինձ օգնեն չմուշկներով սահել։ Շատ շուտ էր, ուստի, մենք սպասեցինք ևս մի քանի տարի, և երբ մայրս հասկացավ,որ ես դեռ ուզում եմ չմուշկներով սահել, ինձ օգնեցին։ Եթե չեմ սխալվում, մի անգամ տեսա «Սառցե դարաշրջան» հաղորդումը։ Այն ինձ դուր եկավ, և ես նույնպես ուզում էի փորձել: Իմ մանկական միտքն էր դա ցանկանում»,-նշել է 16-ամյա Ադելիան։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գեղասահորդուհի ունի իր ուժեղ կողմը։

«Եթե խոսենք արդյունքների մասին, ես շնորհակալ եմ իմ մարզիչներին, որոնկ ինձ օգնել են։ Եվ, իհարկե, մայրիկիս, որն օգնում է ինձ պայքարել բոլոր անհաջողությունների, ձախողումների դեմ… սիրում եմ տրիբունաներին նայել, թե քանի մարդ է նստած։ Ինձ դա ուժ է տալիս», — ասել Է Պետրոսյանը «Մոսկվայի տանը» տված հարցազրույցում։