Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակն է գործարկվել

16 Հոկտեմբերի 2023, 23:30

Կրթություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակն է գործարկվել, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ:

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքներում նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար, հայտնում է ԿԳՄՍՆ–ն: