Ռուսաստանը միակ տերությունն է, որն ի վիճակի է միջնորդի գործառույթներ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վլադիմիր Շապովալով
17 Հոկտեմբերի 2023, 21:40
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում:
Փորձագետի խոսքով՝ Մոսկվան Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միակ մասնակիցն է՝ որպես իրական միջնորդ:
«Ռուսաստանին պետք չէ վերադարձնել մոդերատորի դիրքորոշումը հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում, քանի որ Ռուսաստանը մինչ օրս այդ գործընթացի միակ մասնակիցն է՝ որպես իրական միջնորդ։ Ռուս խաղաղապահները մինչև 2025 թվականը գտնվում են Ղարաբաղի տարածքում, և բոլոր այն գործընթացները, որոնք ընթանում են՝ արյունահեղության դադարեցում, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց, գնում են Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ։ Ռուսաստանը երբեք իր վրայից չի հանել միջնորդի, բանակցողի գործառույթները, և մեր նախագահի հայտարարությունը հերթական անգամ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել այդ գործառույթները», — ասել է Շապովալովը։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը միակ տերությունն է, որն ի վիճակի է միջնորդի գործառույթներ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում:
«Ռուսաստանը միակ տերությունն է, որն ի վիճակի է միջնորդի գործառույթներ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում, քանի որ մյուս տերությունները, որոնք ունեն բավարար կշիռ և, որպես միջնորդ աշխատելու փորձ, կա՛մ շահագրգռված չեն բանակցային գործընթացի ակտիվ մոդերացիայի մեջ կա՛մ, օրինակ, ինչպես Թուրքիան, դիրքավորվում են հակամարտության մասնակցի, այսինքն՝ Ադրբեջանի կողքին:
Ռուսաստանը միակ տերությունն է, որն ի վիճակի է միջնորդի դեր կատարել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, քանի Ռուսաստանը, ի տարբերություն մյուս բոլոր համաշխարհային և տարածաշրջանային տերությունների, մի կողմից Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում, մյուս կողմից՝ ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունն ընդլայնվում, ամրապնդվում է: Բիշքեկում տեղի ունեցավ առաջնորդների հերթական հանդիպումը։ Եվ անհրաժեշտ է ընդգծել, որ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը, այդ գործընթացի ավարտը հնարավոր է միայն Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ», — եզրափակել է Շապովալովը։