Չէի հավատում, որ Արցախում որևէ մեկը ողջ է մնալու | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #7
17 Հոկտեմբերի 2023, 22:00
Լիլիթ Սարգսյանը դեռ երեք շաբաթ առաջ Արցախում էր: Նա Ճարտարի արվեստի դպրոցի փոխտնօրենն է:
«Մենք շատ մոտ էինք թշնամուն: Այնպիսի տպավորություն էր, որ արկերը ընկնում էին մեր ականջների տակ: Այդ ձայները մենք լսում էինք՝ ինչպես պոստերում»,- Alpha News-ին պատմում է Լիլիթը:
Պատերազմի առաջին իսկ պայթյունի ժամանակ, Լիլիթի խոսքով, արդեն հասկացել է, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է քան երբևիցե: Ցավով արձանագրում է, հասկանում էր, որ Արցախը չուներ պաշտպանվելու այդքան ուժ, որքան թշնամին էր ներդրել իրենց ոչնչացնելու համար: Լիլիթի խոսքով՝ ինքն անգամ չէր էլ հավատում, որ Արցախում որևէ մեկը ողջ է մնալու:
Թշնամու առաջին հարվածների ժամանակ աշխատավայրում է եղել, իջել է նկուղ, երկար չի կարողացել մնալ, գնացել է տուն՝ մոր հետևից, սակայն մայրը տանը չի եղել: Լիլիթը Լաչինի միջանցքը անցել է ադրբեջանական պարեկային անցակետում թշնամու «ժպիտի ուղեկցմամբ»:
Լիլիթը իր հետ բերել է մի քանի գեղանկար, տեսախցիկ, որի մեջ արձանագրված է Ճարտարի իրենց բակի վերջին աշունը, և Աստվածաշունչ: Իսկ, թե ինչ է թողել Արցախում, դա առանձնահատուկ մի պատմություն է, որը Լիլիթը պատմում է հուզմունքը մինչև վերջ զսպելով:
Մանրամասները տեսանյութում: