Փաստաբանների մուտքը խոչընդոտվում է. Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալման մասին
16 Ապրիլի 2026, 16:05
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը տեղեկացրել էր, որ բերման ենթարկվածները 15-ն են, որոնցից մեկի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել:
Քիչ առաջ սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնել է, որ փաստաբանների մուտքը խոչընդոտվում է, և նրանք չեն կարողանում տեսակցել ձերբակալվածներին:
Մանրամասները՝ տեսանյութում: