Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» համաձայնագրի կառավար­ման խորհրդի հանդիպմանը

19 Մայիսի 2023, 20:30

Մշակույթ

2015 թ.-ից Հայաստանը «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է: Մինչև 2022 թվականը Հայաստանն անդամակցել է «Գինու ուղիներ» մշակութային ուղուն, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Վերջին մեկ տարվա ընթացքում ապահովվել է Հայաստանի անդամակցությունը այլ մշակութային ուղիների, այդ թվում՝ «Իմպրեսիոնիզմի», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի»:

Ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավար­ման խորհրդի տարեկան հանդիպման ընթացքում ներկայացվել են «Մշակութային ուղիների» 8 նոր հայտեր:

Տեղի է ունեցել առկա 14 «Մշակութային ուղիների» ընթացիկ, ինչպես նաև 2 «Մշակութային ուղիների» արտակարգ կարգավիճակի վերագնահատումը: