ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Հայաստան է ուղարկել 4,5 տոննա մանկական սնունդ

20 Հոկտեմբերի 2023, 09:20

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը Հայաստան է ուղարկել 4,5 տոննա մանկական սնունդ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար:

Բեռն անհատույց հիմունքներով Երևան է տեղափոխել Fly Arna ավիափոխադրողը: Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից: