Մենք թույլ չենք տալիս, որ սադրանքի բացիլը տարածվի. Զախարովան՝ Փաշինյանի՝ Wall Street Journal-ի հարցազրույցի մասին

26 Հոկտեմբերի 2023, 17:15

Քաղաքականություն

Մեզ նույնպես սադրիչ հարցեր են տալիս, բայց մենք թույլ չենք տալիս, որ սադրանքի բացիլը տարածվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Wall Street Journal-ի հարցազրույցին:

«Հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Ռուսաստանի հետ կապերի նշանակությունը, նսեմացնել ռուս զինվորականների դերը, ՀԱՊԿ արդյունավետությունը, խաղաղապահների դերը և այլն։ Այլ կերպ ասած՝ տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները նպատակադրվել առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի բազմաբնույթ կապերին»։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը մշտադիտարկման անվան տակ հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ

Զախարովան իր խոսքում ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով, եթե Երևանը համաձայնի: