Գյումրեցի տատիկների «Մարջան» երգչախումբը նախատեսում է ընդլայնել երգացանկը և հանդես գալ ՀՀ մարզերում

22 Մայիսի 2023, 01:00

Մշակույթ

Երգի շուրջ համախմբված գյումրեցի տատիկների նորաստեղծ «Մարջան» երգչախումբը նախատեսում է ընդլայնել երգացանկը։

«Մարջան» երգչախմբի ղեկավար, Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն- թանգարանի ցուցանմուշների պատասխանատու, երաժիշտ Մարինա Մանուչարովան հայտնել է, որ նորաստեղծ երգչախմբի ամենատարեց երգչուհին 90 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 70։

Երգչախումբը ներկա պահին 10 անդամ ունի, երգացանկը ևս դեռ փոքր է՝ երկու-երեք երգ, բայց նոր երգեր սովորելու տատիկների ցանկությունը շատ մեծ է: Հանդիպում են շաբաթական երկու անգամ` թանգարանի բակում: Արդեն մի քանի համերգների մասնակցել են: