Սոչիում հանդիսավորությամբ դիմավորել են բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անդրեյ Փահլևանյանին

25 Նոյեմբերի 2023, 11:35

Սպորտ

Սոչիում հանդիսավորությամբ, հայկական երաժշտության ներքո դիմավորել են բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության միջազգային մրցաշարի հաղթող Անդրեյ Փահլևանյանին: Մարզիկը վերադարձել է Չեռնոգորիայից, որտեղ ընթանում էր բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն։

Օդանավակայանում Փահլևանյանին դիմավորել են Սոչիի վարչակազմի, բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները, մարզադպրոցի ուսուցիչները:

Օգոստոսին Փահլևանյանը դարձել է բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոն: Քաղաքի պատմության մեջ առաջին անգամ Սոչիի բնակիչը նվաճել է այս մրցումների ոսկե մեդալը: Մեկ ամիս անց մարզիկը հաղթել է Նիկոլայ Պավլյուկովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային մրցումներում: