ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկի գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և կփոխանցի ստորագրված փաստաթղթերը

23 Նոյեմբերի 2023, 13:55

Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը՝ դրանց միանալու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ։ Մենք քննարկել ենք նաև այդ հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք կկայացվեն այսօր, բացարձակապես լեգիտիմ են։ Կազմակերպության կանոններն ու ընթացակարգերը, որոշումներն ընդունվում են անդամ բոլոր երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան», — Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ալեյնիկը։

Նա հավելել է, որ բոլոր որոշումները, որոնք այսօր կքննարկվեն պետությունների ղեկավարների կողմից և վերջնական լրամշակումներ կանցնեն Մինսկում կփոխանցվեն հայ գործընկերներին: «Հույս ունենք, որ նրանք կմիանան նրանց», — հավելել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:

ՀԱՊԿ գագաթնաժողովը մեկնարկել է այսօր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել դրան:

Հիմա եթերում