Էրմիտաժը փրկած հայը. Հովսեփ Օրբելի
27 Նոյեմբերի 2023, 22:00
Գիտությունը և ազգային պատմությունը հայկական քաղաքակրթության վերհանումը եղել են Օրբելի ազնվական ընտանիքի շառավղի ուշադրության կենտրոնում:
Հովսեփ Օրբելին հայտնաբերել է Վանի թագավորության Սարդուրի 2-րդ արքայի արձանագրությունը, նա նաև համարվում է «Էրմիտաժ» թանգարանի փրկողներից և խորհրդանիշներից մեկը: Նրան բախտ էր վիճակվել երկար տարիներ ղեկավարել «Էրմիտաժը», իսկ պատերազմի ժամանակ տարհանել արժեքավոր ստեղծագործությունները` փրկելով իրենց ի սպառ ոչնչանալուց։
Alpha News-ի աշնանային եթերաշրջանում Հովսեփ Օրբելու՝ որպես արժեքների, մարդկության ժառանգության կարևոր մի հատվածի պահապան և որպես օրինակ, որ համամարդկայինն ու ազգայինը կարող են լինել իրար հետ համակցված, գործչի կերպարն ու նրա ժամանակաշրջանի դասերը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: