Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Քաթարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան Պրի երկրորդ մրցաշարը, որին մասնակցում է 10 հայ մարզիկ:
Առաջինը մրցահարթակ է դուրս եկել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը:
Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնը երկամարտի 189կգ (81+108) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: