Ալիևը փորձում է ապահովել քաղաքական հանդարտ մթնոլորտ. Արա Պողոսյանը՝ Ադրբեջանի արտահերթ ընտրությունների մասին
07 Դեկտեմբերի 2023, 21:30
Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը՝ Ալիևը նոր գործողությունների է պատրաստվում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը և ձեռագիրը՝ մասնավորապես 2020 թ-ին, երբ պատերազմից առաջ Ադրբեջանում անցկացվեցին արտահերթ ընտրություններ, որը հնարավորություն տվեց Ալիևին ձեռնարկել ռազմական ագրեսիա, Ալիևը նոր գործողությունների է պատրաստվում:
Սրա արդյունքում էր, որ Ալիևը հնարավորություն ունեցավ առանց ներքին քաղաքական խմորումների և տեղաշարժերի կատարել ռազմական գործողություններ»,- նշեց Պողոսյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է հետագա գործողությունների համար ապահովել քաղաքական հանդարտ մթնոլորտ:
«Վախենամ, որ այս անգամ ևս Ադրբեջանը որոշակի նոր ձեռնարկների մեջ է, ինչով էլ պայմանավորված փորձում է առնվազն 2024 թ-ից հետո ինչ-ինչ գործողություններ իրականացնելու համար ապահովել քաղաքական հանդարտ մթնոլորտ»,- եզրափակեց Պողոսյանը: