Մոսկվայում տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

11 Դեկտեմբերի 2023, 00:44

Քաղաքականություն

Մոսկվայում տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին, ի նշան երախտագիտության Ռուսաստանի ժողովրդի և բոլոր նրանց, ովքեր օգնել են Հայաստանին։
2023 թվականի դեկտեմբերի 7-ին լրացավ Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը։

Այս հիշարժան օրվա կապակցությամբ «Դիալոգ» կազմակերպությունը, Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամը և Երևանում Ռուսական գրքի տունը համատեղ անցկացրել են «Ամեն ինչի համար, ամեն ինչի համար, շնորհակալություն…» խորգիրը կրող երեկոն։

Բացելով միջոցառումը՝ «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշել է, որ երեկոն անցկացվել է ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի և ի նշան երախտագիտության Ռուսաստանի ժողովրդի և բոլոր նրանց, ովքեր օգնել են Հայաստանին 1988 թվականի դժվարին օրերին։ Նա նշել է, որ այս ամենը մնում է ժողովրդի հիշողության մեջ, և այսօր այս միջոցառումը երախտագիտության զգացում է հայտնում Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին, ովքեր օգնել են հայերին։

Միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

Դահլիճը երախտագիտությամբ ողջունել է 1988 թվականին երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքների մասնակիցներին, ովքեր արժանացել են հանրային պարգևների։

Հիմա եթերում