Սոպրանո Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Մինսկում

12 Դեկտեմբերի 2023, 09:25

Մշակույթ

Մինսկում Բելառուսի պետական ​​ֆիլհարմոնիայում դեկտեմբերի 17-ին տեղի կունենա հայ երգչուհի, սոպրանո Գոհար Հակոբյանի մեծ մենահամերգը: Այս մասին տեղեկանում ենք «Բելառուսի հայերը» տելեգրամյան ալիքից։

Համերգային ծրագրում կհնչեն Հենդելի, Վերդիի, Գունոդի, Ռոսսինիի, Պուչինիի, Ռախմանինովի, Շոպենի և Չայկովսկու ստեղծագործությունները։ Միջոցառման դաշնակահարը կլինի Արտեմ Շապլիկոն։ Ելույթ կունենա նաև ծրագրի հատուկ հյուրը՝ կիթառահար Դարիան Շահաբը։