Խորապես համոզված եմ, որ Փաշինյանն արևմտյան ազդեցության գործակալ է. Ասլան Ռուբաև

16 Դեկտեմբերի 2023, 20:15

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում Եվրասիական հետազոտությունների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևն իր տեսակետն է հայտնել Արևմուտքի ազդեցության և հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել նրա փորձերի շուրջ:

«Մոսկվայի և Երևանի կապերը ամրության փորձարկումներ են անցնում և Արևմուտքն անընդհատ փորձում է սեպ խրել, և շատ լավ է, որ Լավրովն այդպիսի կառուցողական կարծիք է հայտնել, ինչը նշանակում է, որ դեռ տողատակերում Լավրովն ասել է, որ մենք պատրաստ ենք երկխոսության։ Դա շատ կարեւոր է այսօր, այլ բան է, որ մենք առայժմ միայն արձանագրում ենք Հայաստանի վրա Արևմուտքի ազդեցության փաստը, բայց մենք դեռ չգիտենք, թե ինչպես բուժել այդ պատմությունը։ Ոչ ոք ոչ մի կոնկրետ հայեցակարգ չի առաջարկում, մենք առայժմ միայն ճշմարտության շուրջ ենք թափառում, մենք չգիտենք, թե ինչպես հաղթահարել, ինչպես ճեղքել ահա այս արեւմտյան գործակալությունը, արեւմտյան ինտերակտիվության ազդեցությունը, որն այսօր արմատավորված է Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի վրա:

Լավ է, որ Լավրովը խոսում է այդ մասին, քանի որ Ռուսաստանին ոչ ոք չի հանդիմանի, որ մենք, ներողություն եմ խնդրում, փչացրել ենք այդ հարաբերությունները։ Այո, մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք խոսել, պատրաստ ենք երկխոսության։ Իսկ չէ որ մեր հարաբերությունները փչացել են չգիտես ինչի պատճառով, այ դրանք ուղղակի փչացել են միակողմանի կարգով, որովհետև Երևանին ինչ-որ պահի թվացել է, թե Ռուսաստանն անվստահելի գործընկեր է։ Չեմ հասկանում, թե ինչու, ավելի ճիշտ՝ հասկանում եմ, թե ինչու, բայց, ինչպես ինձ է թվում, ենթակառուցվածքների ոլորտում, տարբեր ոչ պետական և պետական ինստիտուտների ոլորտում կախված հարաբերությունները ոչնչացնելը հիմարություն է և անհեռատես։

Ունենալով նման հարևանություն և դիտելով Վրաստանի փորձը, այսօրվա Ուկրաինայի փորձը չհասկանալ, որ Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալը նշանակում է տարածքներ կորցնել։ Ուշադրություն դարձրեք, Փաշինյանը գնաց այդ սադրանքի, ինքն էլ անվերջ սադրում էր Ռուսաստանին ու ուզում էր ներքաշել պատերազմի մեջ, ուզում էր իր վրայից գցել Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը, գցել ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի վրա, բայց կորցրեց այն։

Եվ ճիշտ է, այդ մասին Պուտինն ասել է ուղիղ կապի ժամանակ, ինչն անհասկանալի է, ինչ կապ ունենք մենք։ Իսկ Փաշինյանն իրականում չէր ուզում կռվել, նա ձեռնարկ էր անում։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդը արևմտյան ազդեցության գործակալ է։ Նա կատարում է բացարձակապես նույն գործողությունները, ինչ անում են շուրջ 10000 լրագրողներ, որոնք այսօր աշխատում են հայ-ռուսական հարաբերություններն ապամոնտաժելու համար։ Նրանք ապրում են Հայաստանում, աշխատավարձ են ստանում դոլարով և փայլուն խոսում են անգլերեն, բայց այնտեղ ռուսերեն խոսողներ չկան։ Այնտեղ չկան Լոմովներ, հասարակական կարծիքի առաջնորդներ, որոնք կասեին, որ պետք է ընկերություն անել Ռուսաստանի հետ, որովհետև մենք ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ենք, մենք շատ կարևոր կառույցներում ենք միասին, և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։

Ինձ համար, որպես տարածաշրջանում մասնագիտացած մարդու, դժվար է պատկերացնել իրավիճակը, թե ինչու է Հայաստանը մշտապես հայտարարում իր դուրս գալու փորձերի մասին, ինքը կարող է դա անել միակողմանի կարգով, մենք նրան ուժով չենք պահի», — նշել է Ռուբաեւը։