18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

20 Դեկտեմբերի 2023, 01:00

Հայեր

Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի 18-ամյա բնակիչ Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել երկու շարժվող բեռնատարների միջև քաշվելու համար: Այս մասին տեղեկանում ենք գրքի պաշտոնական կայքից։

Գրիգորը 44 անգամ ձգվել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա։

Այսպիսով, նա գերազանցել է իտալացի Տացիո Ռավիոլիի սահմանած 35 ձգումների ռեկորդը։