Հայաստանի Հանրապետությունից արտասահմանին փոխանցումների ներհոսքը նախորդ տարվա համեմատ նվազել է 313.2 մլրդ դրամով

20 Դեկտեմբերի 2023, 13:32

Տնտեսություն և Բիզնես

ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված փոխանցումները, հօգուտ ֆիզիկական անձանց, Հայաստանում կազմել են 1,9 տրլն դրամ։

Ընդ որում, 2022 թվականի 10 ամիսների կտրվածքով այս ցուցանիշը կազմել է 1,7 տրլն դրամ։ Այսպիսով, արձանագրվել է մոտ 1,1 անգամ աճ։

Ռուսաստանից տրանսֆերտներն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել են 1,3 տրլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,2 մլրդ-ի դիմաց՝ աճելով մոտ 1,1 անգամ։ ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները նվազել են. 2023 թվականի 10 ամիսների ընթացքում դրանց ծավալը կազմել է 211,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի 243,5 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը ՀՀ բանկային համակարգով այս տարվա 10 ամիսների ընթացքում կազմել է 1,3 տրլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 873,3 մլրդ դրամ։ 1,6 անգամ աճ է գրանցվել։

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն փոխանցումներն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել են 215,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 149,6 մլրդ-ի դիմաց, իսկ Հայաստանից ԱՄՆ՝ 145,8 մլրդ դրամ՝ 104,3 մլրդ-ի դիմաց։

Այսպես, 2023 թվականի 10 ամիսների ընթացքում արտասահմանից փոխանցումների ներհոսքը կազմել է 568,4 մլրդ դրամ՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերի 881,6 մլրդ-ի դիմաց՝ նվազելով 313,2 մլրդ-ով։