Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է «Sputnik Արմենիայի» հեռարձակումը դադարեցնելու որոշումը

21 Դեկտեմբերի 2023, 13:33

Քաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու մասին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը:

«Ցավում ենք, որ Հանրապետական կարգավորիչի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

Ուշադրություն են դարձրել նաև, որ մեր բարեկամ Հայաստանում ռուսական ԶԼՄ-ների մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է ս. թ. դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով կառուցողական խորհրդակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են սերտ փոխգործակցության մասին՝ ծագող բոլոր վիճելի հարցերի լուծման հարցում:

Այս քայլը չի կարող զիջում չթվալ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- ասված է դեսպանատան մեկնաբանության մեջ:

Հիմա եթերում