Սերգեյ Սիվիկյան. Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցը

11 Հունվարի 2024, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ Սերգեյ Սիվիկյանն այսօր կդառնար 99 տարեկան:

Սերգեյ Արմենակի Սիվիկյանը ծնվել է 1925թ. հունվարի 11-ին Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: 1942 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և ուսումն ավարտելուց հետո մեկնել ռազմաճակատ։

Սիվիկյանը խորհրդային զինվորական էր, 394-րդ հրաձգային դիվիզիայի 674-րդ սակրավորական գումարտակի, 46-րդ բանակի, Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի սակրավոր-հետախույզ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Սիվիկյանն իրեն դրսևորել է որպես համարձակ և վճռական զինվոր, բազմիցս մասնակցել Է հետախուզական գործողություններին, արժեքավոր տեղեկություններ փոխանցել հակառակորդի մասին։ Մարտերից մեկում Սիվիկյանն անձամբ ոչնչացրել է գերմանացի հինգ զինվորի։

Բազմաթիվ սխրանքների համար Սիվիկյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։ Հետագայում նա աչքի է ընկել նաև մարտերում և 1944 թվականին պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով։

Սիվիկյանը մասնակցել է նաև 1945 թվականին Կարմիր հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի շքերթին և հպարտությամբ տոնել ԽՍՀՄ-ի հաղթանակը ֆաշիզմի դեմ:

Պատերազմից հետո Սերգեյ Արմենակովիչը շարունակել է ծառայությունը բանակում։ 1955թ. զորացրվել է, որից հետո աշխատել է գյուղատնտեսությունում:

Սերգեյ Սիվիկյանը մահացել է 1971 թվականի մայիսի 9-ին: Թաղված է Խնձորեսկ գյուղում: