Կարևոր հաղթանակ․ Հենրիխ Մխիթարյան (լուսանկարներ)

15 Հունվարի 2024, 00:00

Սպորտ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ անդրադարձել է «Մոնցայի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակին Իտալիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղում։

Նա լուսանկարներ է հրապարակել հանդիպումից՝ գրառելով․ «Կարեւոր հաղթանակ։ Մենք պահպանում ենք առաջատարի դիրքը Մոնցայից հետո»։

«Այս թիմի բոլոր խաղացողները չեմպիոններ են: Մենք բոլորս օգնում ենք միմյանց, բոլորս ցանկանում ենք հաղթել, և այդ պատճառով կարող եմ վստահորեն ասել, որ այս թիմն առանձնահատուկ է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել fcinter1908.it-ը։

Հիմա եթերում