Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Անշարժ գույքի շուկայում անկումը շարունակվում է

17 Հունվարի 2024, 13:37

 

Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվը շարունակում է նվազել։ Մենք արդեն անդրադարձել ենք այս թեմային ՝ հիմնվելով 2023 թվականի սեպտեմբերի տվյալների վրա։

Պաշտոնական վիճակագրությունն, ըստ էության, հաստատում է, որ այդ միտումները շարունակվել են նաև հետագա ամիսներին։

Ընդ որում, եթե մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ ավելի քիչ բնակարան է գնվել կամ վաճառվել, ապա 2023 թվականի սեպտեմբերից հետո նկատվել է որոշակի աշխուժություն, ինչը պայմանավորված է Հայաստան բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցների գործոնով։