Եվգենյա Մեդվեդևան կիսվել է սառույցի վրա իր առաջին կադրերով
18 Հունվարի 2024, 08:48
Հայազգի ռուս գեղասահորդուհի, 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան հունվարի 15-ին՝ գեղասահքի օրը, սոցիալական ցանցերում կիսվել է սառցադաշտի վրա իր առաջին քայլերով։
«Այն ժամանակ մորս ասացին, որ ես շատ փոքր եմ գեղասահքի համար։ Բայց ես վրդովվեցի՝ ասելով՝ ուզում եմ սահել: Կարծես թե իզուր չէ։ Շնորհավոր բոլորի տոնը։ Գեղասահքը կախարդական սպորտաձև է», — գրել է Մեդվեդևան: