Նարեկ Օհանյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն

21 Հունվարի 2024, 00:40

Սպորտ

Մինչև 72 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ երկրի չեմպիոն է դարձել վորոնեժցի Նարեկ Օհանյանը:

Նարո-Ֆոմինսկում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում հավաքվել են ավելի քան 300 ուժեղագույն մարզիկներ 49 մարզից:

Եվս մեկ հայ՝ Ալեն Միրզոյանը, արժանացել է արծաթե մեդալի։