Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում դարձել Է Իտալիայի սուպերգավաթակիր
23 Հունվարի 2024, 12:05
Սաուդյան Արաբիայում կայացած Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականներն են ստացել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Արգենտինայի հավաքականի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:
Մխիթարյանը «Ինտերի» կազմում դարձել Է Իտալիայի սուպերգավաթակիր։
Եզրափակչում «Ինտերը» մրցել է «Նապոլիի» հետ։ Միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով։
Մխիթարյանը «Ինտերի» հիմնական կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին: