Բուլղարիայի վարչակազմը չի հասկացել Արցախի խնդիրը․ Սահակ Չալիքյան
24 Հունվարի 2024, 23:30
ՀՅԴ ներկայացուցիչ Սահակ Չալիքյանը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ Բուլղարիայի վարչակազմը չի հասկացել Արցախի խնդիրը։
«Կարծում եմ, որ աշխարհը, հատկապես Բուլղարիայի վարչակարգը, չեն հասկացել Արցախի խնդիրը։ Հայկական Արցախի խնդիրը մեկուսացվել է։ Նրանք չեն համարձակվում, որ ավելի կոշտ դիրքորոշում ունենան Ադրբեջանի հանդեպ՝ չնայած որ ներքին համոզմունք ունեն վաղուց այդ հարցի շուրջ։ Կառավարության ներքին, անկայուն դրության, ընտրությունների հոգնեցուցիչ վազվզուկի պատճառով է, որ չենք կարողանում հասնել քաղաքական դեմքերի մոտ»,- ասել է Չալիքյանը։
Նա նաև նշել է, որ Բուլղարիայի հայ համայնքը օգնություն է ուղարկել Հայաստան։
«Մենք մոտենում ենք Բուլղարիայի պառլամենտի անդամներին, իրենց հետ փորձում ենք խոսել, համոզել, որ պետք է պաշտոնական դիրքորոշում հայտնեն։ Տարբեր աշխատանքներ էին տարվում, Բուլղարիան, լինելով փոքր երկիր, նյութական համեստ օգնություն կարողացավ ուղարկել Հայաստան։ Հայկական գաղութն էլ միշտ պատրաստակամ է օգնել»,- եզրափակել է մեր զրուցակիցը։