Բելորեչենսկի հայկական մշակութային կենտրոնում ավանդական գաթայի պատրաստման վարպետության դաս է անցկացվել
Բելորեչենսկի հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայկական ավանդական գաթայի պատրաստման և թխման վարպետության դաս: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։
Հայոց լեզվի ուսուցման դասարանի աշակերտներին (դասվար՝ Լիանա Մանթաշյան) պատմել են գաթայի՝ ազգային քաղցր խմորեղենի մասին: Այնուհետև երեխաները ինքնուրույն պատրաստել են գաթան։