Մենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր փոխգործակցությունը․ ԱՄՆ դեսպանություն

28 Հունվարի 2024, 14:30

Քաղաքականություն

Հայոց բանակի օրվա կապակցությամբ երախտիքի խոսք ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հանուն հայրենի երկրի պաշտպանության։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։

«Մենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը»,- գրված է դեսպանության հայտարարության մեջ։