Հայ նկարիչների աշխատանքները՝ Նիժնի Նովգորոդում բացված «Արտ Միր» ցուցահանդեսում
31 Հունվարի 2024, 13:17
Նիժնի Նովգորոդի «Գեղարդ» միավորման անդամներն այցելել են «Արտ Միր» միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ վարպետների աշխատանքները:
Նկարիչներ Ռուբեն Ապրեսյանի, Արթուր Միրզոյանի, Յուրի Գրիգորյանի, Արմեն Գասպարյանի, Յուլիա Կիրակոսյանի կտավները արվեստասերները կարող են տեսնել մինչև փետրվարի 4-ը:
Նշվում է նաև, որ ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել հայտնի դաշնակահար Թոնի Կարապետյանը: