Ամերիկացի երգչուհին «Գրեմմի»-ն ներկայացրել է ազգությամբ հայ հայտնի դիզայներ Խոսրովի հեղինակած զգեստով
06 Փետրվարի 2024, 09:30
«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը ամերիկացի երգչուհի Դոն Ռիչարդը (Dawn Richard) կրել է հայազգի դիզայներ Խոսրովի հեղինակած գարուն-ամառ 2024 հավաքածուի «Ծառ» երեկոյան զգեստը։
Մասնագետների գնահատականներով, Դ. Ռիչարդի զգեստը համարվում է այս տարվա «Գրեմմի» մրցանակաբաշխության ամենալավ զգեստներից։
Խոսրովի պաշտոնական էջում նշվում է, որ «իմ հայկական ժառանգության հարուստ պատմությունը միաձուլելով ժամանակակից զգացմունքայնության հետ՝ կերտվում է նոր հեռանկար և ճաշակ»:
Նա ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, այնուհետև տեղափոխվել է Լոնդոն՝ սովորելով այնտեղի նորաձևության քելոջում։ Այժմ բնակվում է Իտալիայում։