Հմայակ Հակոբյանին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

06 Փետրվարի 2024, 11:20

Հայեր

Հայազգի ռուս հայտնի էստրադային արտիստ Հմայակ Հակոբյանին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

1980-ական թվականներից Հմայակ Հակոբյանը հաճախ է հանդես գալիս հեռուստատեսությամբ։ Հակոբյանը նկարահանվել է նաև ֆիլմերում։