Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է

16 Փետրվարի 2024, 15:55

Սպորտ

Արման Անդրեասյանը դուրս է եկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Եվրոպայի փոխչեմպիոնը 70 կգ քաշայինների քառորդ երզափակչում գոտեմարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևի հետ և առավելության հասել 6:5 հաշվով:

Ադրեասյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ  3:1 հաշվով պարտության մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովին։