Առողջական խնդիրներից հետո Արա Մալիքյանը հայտարարել է համերգները վերսկսելու մասին

22 Փետրվարի 2024, 23:55

Մշակույթ

Հայտնի ջութակահար Արա Մալիքյանը հայտարարել է, որ կվերսկսի իր համերգներ: Նա վերջին երկու ամսում առողջական խնդիրների պատճառով չեղարկել էր ավելի քան 20 համերգ։

«Հունվարի 8-ին, գրիպով հիվանդանալուց հետո, շատ տարօրինակ կերպով պարալիզացվեցի: Մի քանի օր չէի կարողանում զգալ կամ շարժել ոտքերս և ձեռքերս»,- պատմել է երաժիշտը։

Հիվանդանոցում երկու շաբաթ մնալուց և տարբեր տեսակի թերապիաներից հետո ջութակահարը սկսել է կամաց-կամաց շարժել ձեռքերը, հետո արդեն` ոտքերը:

«Գրեթե 2 ամսվա ընթացքում առաջին անգամ զգում եմ, որ բարելավում է վիճակս, զգում եմ, որ «թունելի վերջը» ավելի մոտ է։ Հիմա ինտենսիվ վերականգնողական փուլում եմ և սովորում եմ այնպես, կարծես 18 տարեկան լինեմ: Ես որոշում կայացրեցի հնարավորինս շուտ վերադառնալ բեմ»,- գրել է Մալիքյանը և հայտարարել , որ իր վերադարձի շոուն կլինի մարտի 2-ին Հուելվայում։