Ուլյանովսկում նշել են Հայկ Բժշկյանցի 137-ամյակը

22 Փետրվարի 2024, 18:05

Հայեր

Երկաթյա դիվիզիայի վետերանները Ուլյանովսկում մասնակցել են հերոսական Երկաթյա դիվիզիայի հիմնադիր և առաջին պետ Հայկ Բշկյանցի ծննդյան 137-րդ տարեդարձին նվիրված հիշատակի միջոցառմանը:

Քաղաքացիական պատերազմի ականավոր զորավարի հուշարձանի մոտ հավաքվել էին Երկաթյա դիվիզիայի անունը կրող թիվ 30 դպրոց-վարժարանի աշակերտները, հայ հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերի վետերաններ:

Ռուսաստանի հայերի միության անունից տեղի է ունեցել մարզի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցների պատվոգրերի պարգևատրում:

Արարողությունն ավարտվել է Բժշկյանցի հուշարձանին ծաղիկներ դնելով:

Հայկ Բժշկյանցը հայազգի խորհրդային զորահրամանատար է, քաղաքացիական և խորհրդա-լեհական պատերազմների մասնակից։ Գնդակահարվել է 1937 թվականի դեկտեմբերի 11-ին Կարմիր բանակի (բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ) բռնաճնշումների ժամանակ։ Հետագայում հետմահու արդարացվել է։