«Ռոսիա․ Կուլտուրա» հեռուստաալիքի «Էնիգմա» նախագծի հյուրը սոպրանո Քրիստինա Մխիթարյանն է
«Ռոսիա․ Կուլտուրա» հեռուստաալիքի «Էնիգմա» նախագծի հյուրն այս անգամ ռուսական օպերային երգչուհի, սոպրանո Քրիստինա Մխիթարյանն է։
Նշվում է, որ Վերդիի «Տրավիատա» օպերայում Վիոլետա Վալերի դերերգի լավագույն կատարողն, ըստ քննադատների միաձայն գնահատականների, մինչ օրս աշխարհում համարվում է հայազգի սոպրանոն։
«Վաղ մանկությունից Քրիստինան հետևողականորեն, մեկը մյուսի հետևից, նվաճեց բոլոր բեմերը՝ սկզբում հայրենի Նովոռոսիյսկում, հետո հերթը հասավ Մոսկվային, իսկ հետո նրա ձայնին չդիմացավ աշխարհը»,- ասվում է հաղորդման անոնսում։
Քրիստինա Մխիթարյանի մասնակցությամբ «Էնիգմա» հաղորդումը կարող եք դիտել փետրվարի 29-ին՝ ժամը 21:45-ին, կրկնությունը՝ մարտի 1-ին՝ ժամը 15:45-ին: