Միջինքը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցիներում

11 Մարտի 2024, 09:47

Մշակույթ

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 6-ին էր: Հայոց եկեղեցիներում այն նշում են տոնականորեն և անվանում՝ Միջինք: Վիրահայոց թեմում, հոգևոր հովիվների գլխավորությամբ իրականացվել է Միջինքի արարողություն:

jnews.ge-ի փոխանցմամբ՝ խաղաղական ժամերգությունից հետո, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում ժողովրդական ավանդության համաձայն՝ նախ օրհնվել է Միջինքի գաթան (բաղարջ), ապա այն բաժանվել հավատացյալներին: