Էդգար Հայրապետյանը՝ Khavaran International-ի հաղթող
13 Մարտի 2024, 10:41
Իրանի Բիրջանդ քաղաքում ավարտվեց 8th Khavaran International շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։ Այս մասին հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը 6.5 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։