Անապայում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ-երեկո

14 Մարտի 2024, 15:50

Մշակույթ

Անապայում մարտի 16-ին տեղի կունենա «Պետք է իմանալ» խորագրով հերթական երեկոն՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին: Այս մասին գրում է norhayq.ru-ն:

Տիգրան Մանսուրյանը իսկական դասական է, Հայաստանի ամենակատարվող կոմպոզիտորներից մեկը։ Մանասուրյանը «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք» ֆիլմերի երաժշտության հեղինակն է: Նա նաև հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Մանսուրյանն այսօր էլ՝ 85 տարեկանում, շարունակում է ստեղծագործել։

Խոսելով հայոց լեզվի երաժշտականության մասին՝ կոմպոզիտորն ասել է, որ երաժշտությունն ու լեզուն սերտորեն կապված են միմյանց.

«Հայրենասիրական մղումների մեջ միշտ պետք է գիտակցենք հայոց լեզվի դերը։ Գործիքային երաժշտության հիմքում հենց լեզուն է։ Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համակարգ»։