Ելենա Վարդանյանի «Բալերինա. Վարեչկա» ներկայացումն առաջին մրցանակն է շահել միջազգային մրցույթում

14 Մարտի 2024, 14:10

Մշակույթ

Ամփոփվել են Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատերական փառատոնի բեմում կայացած «Մոնոկլ» ներկայացումների 14-րդ փառատոնի արդյունքները։ Ծրագրին մասնակցել են արվեստագետներ Հայաստանից, Բահրեյնից, Ղազախստանից և Ռուսաստանից։

Մրցանակ է շահել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլյա Մուկուչյանը: Նա ներկայացրել է Ելենա Վարդանյանի բեմադրած «Բալերինա.Վարեչկա» մենակատարումը:

Փառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է Սանկտ Պետերբուրգի Լենսովետայի անվան թատրոնի դերասանուհի Լաուրա Պիցխելաուրին Անջեյ Բուբենի «Ճառագայթներում» պիեսը ներկայացնելու համար։

Հիմա եթերում