Սարգիս Ադամյանի գոլը՝ Բունդեսլիգայի առաջնության մեկնարկային խաղում
16 Մարտի 2024, 10:50
Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Քյոլնը» հյուրընկալել է «ՌԲ Լայպցիգին»։
15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է հյուրերի հոլանդացի կիսապաշտպան Սիմոնսը։
18-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Քյոլնի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը (տեսանյութ)։