«Կրասնոդար»-ի պաշտպան Գեորգի Հարությունյանը փոխել է մարզական քաղաքացիությունը

20 Մարտի 2024, 09:44

Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի պաշտպան Գեորգի Հարությունյանը Ռուսաստանի մարզական քաղաքացիությունը փոխել է հայկականի: Հայաստանում նա հնարավորություն ունի միանգամից հանդես գալ ազգային հավաքականում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Իվան Շաբարովը։

Ինչպես նշել է մարզիչը, 19-ամյա ֆուտբոլիստն անցած տարի փոխել է քաղաքացիությունը։

«Նա նախապես զանգահարել էր, 2023-ի ձմռանն էր՝ փետրվարին, և ասաց, որ ընտրություն կա և, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Հայաստանի հավաքականում։ Մենք ասացինք, որ չենք կարող ինչ-որ կերպ խանգարել: Մեկ շաբաթվա ընթացքում նա դա քննարկել է ընտանիքի հետ, որոշել է խաղալ Հայաստանի կազմում», — կիսվել է Շաբարովը։

Հարությունյանը 19 տարեկան է, խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17 և 18 տարեկանների հավաքականներում: 2023 թվականի մարտին պաշտպանը նորամուտը նշել է Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 10 հանդիպում։